Ես երբեք չէի ցանկանա այստեղ կանգնած լինել՝ այն էլ այսպիսի հարցով՝ հանրահավաքում իր ելույթում ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա հիշեց, որ 32 տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինքը կանգնած էր վերջին շարքերում` պարզ սարկավագ:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ կիրակի օրը, դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
Ով պատմում է հիմարին, նույնն է, թե պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է. «Ի՞նչ»։ Լա՛ց եղիր նաև տխմարի վրա, քանզի նրա համար չքացավ իմաստությունը։
Հայաստանում ձևավորված սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում դարեր շարունակ մեր հոգևոր հայրերի մշտական քննարկման առարկա են եղել մարդու կյանքում նյութական և հոգևոր արժեքների դերը և դրանց փոխհարաբերությունները:
Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագետ մարդը հազիվ ժպտում է հանդարտ։ Գիտունի համար խրատը նման է ոսկեղեն զարդի և աջ բազկի ապարանջանի։ Տխմարի ոտքը արագ դիմում է դեպի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, մարտահրավերներին՝ հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...